Փետրվարի 19-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի ցուցադրություն՝ «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով: Ցուցադրությունը նախաձեռնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և իրականացվելու է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ: «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցադրության մեջ ի մի են բերվել Արտաշատի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս ներկայացնում են հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը։ Հայոց մայրաքաղաքի կանոնավոր ուսումնասիրությունը և պեղումները, որ սկսվել են 1970 թվականին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից, շարունակվում են մինչ օրս։
Բոլորելով իր հնագիտական ուսումնասիրության հիսնամյակը` Արտաշատ մայրաքաղաքը շարունակում է անակնկալներ մատուցել հետազոտողներին։