Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը այցելե՛ք Հայաստանի պատմության թանգարան՝ մասնակցելու պանելային քննարկմանը։ Ապրիլի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Հուշարձանների և տեսարժան վայրերի ներկայիս խնդիրները» խորագրով պանելային քննարկումը։
Խոսնակներ՝
-ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պ․գ․դ․ Արսեն Բոբոխյան,
-Արվեստաբան, լեռնային քայլարշավների և «Ճանապարհորդ» արշավախմբի ուղեկցող Նարինե Շալունց,
-Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սողոմոնյան։
Ոլորտի մասնագետները կներկայացնեն հուշարձանների և տեսարժան վայրերի արդի խնդիրները, կխոսեն հուշարձանների պահպանությանն ուղղված նախաձեռնությունների, անհատ մասնագետների կողմից իրականացվող քայլերի, ներկա մարտահրավերների և մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված քայլերի մասին։
Մուտքն ազատ է։