Մայրության և գեղեցկության օրվան ընդառաջ՝ ապրիլի 6-ին, ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը…» խորագրով հանդիպում-
զրույց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերի հետ, ովքեր իրենց մեջ ուժ են գտել վերստին մայրանալու և հայրենիքին նոր զավակներ պարգևելու։
Միջոցառման ընթացքում թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը հանդես կգա բանախոսությամբ, կներկայացնի հայ մոր դերը պատմության տարբեր դրվագներում, այնուհետև տեղի կունենա հարց ու պատասխան։
Մուտքն ազատ է։