Բանախոսությունների շարք` «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսի շրջանակում
Այս ցուցահանդեսը բացառիկ է, իսկ բովանդակությունը` ընդգրկուն։ Այն լիովին ընկալելու և նորովի բացահայտելու նպատակով Հայաստանի պատմության թանգարանը նախաձեռնել է բանախոսությունների շարք։
Առաջին բանախոսությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ ժամը 18։30-ին։


Բանախոսը կներկայացնի Հայաստանում վերջին տասնամյակում հայտնաբերված հինգ նորահայտ քարե և կավե կանացիակերպ արձանիկների նախնական նկարագրությունն ու գիտական շրջանառության մեջ ներդրումը։
Արձանիկներն իրենց տիպաբանական գծերով, ոճական առանձնահատկություններով և ինքնատիպությամբ պատկանում են հնագիտական տարբեր մշակույթների և ժամանակագրական տարբեր հատվածների քանդակագործական նմուշների որոշակի խմբերին՝ միաժամանակ արտացոլելով ներկայացված պատկերների շարունակականության նկատելի առանձնահատկությունները։
Բանախոսության ավարտից հետո մասնակիցները կդիտեն «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը։