Մայրության տոնի և «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակում ապրիլի 7-ին՝ ժամը 14։00-ին, սիրով հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի պատմության թանգարանում կայանալիք պանելային քննարկմանը, որը նվիրված է հասարակության մեջ մայրերի ունեցած դերին։ Որպես հասարակության կարևորագույն հենակետ՝ մայրությունը հայելի է ինչպես ընտանիքի, այնպես էլ հասարակության կառուցվածքի համար, և մայրության մասին պատկերացումներն ու արժեքները ժամանակի ընթացքում մնում են անփոփոխ։ Քննարկմանը կմիանան և այս ու այլ կարևոր հարցերի մասին իրենց փորձով, մտքերով ու դիրքորոշմամբ հյուրերի հետ կկիսվեն հայտնի և սիրված կանայք ու մայրիկները։
*Քննարկման վարող՝
-Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյան

*Խոսնակներ՝
• Արմինե Զոհրաբյան-Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող, ֆոնդապահ
• Աստղիկ Մարաբյան- ԿԳՄՍ Մշակութային ժառանգության վարչության պետ
• Մերի Ներսիսյան-հեռուստահաղորդավարուհի
• Գոհար Գասպարյան- հաղորդավարուհի, մշակութային նախագծերի ղեկավար
• Նարինե Պետրոսյան- դերասանուհի
• Աննա Վելիցյան- հոգեբան, “Deep Parenting. Ծնողությունը խորքից” փոդքաստի հեղինակ և վարող

Միջոցառման մուտքն ազատ է։