Փետրվարի 7-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կկայանա լրագրող, գրող, Երևան քաղաքի մեծ գիտակ Մարկ Գրիգորյանի բանախոսությունը՝ «Մայր թանգարան, մայր հրապարակ․ 20-րդ դար» խորագրով։ Բանախոսն ունկնդիրներին կներկայացնի Հայաստանի պատմության թանգարանի շենքի և Հանրապետության հրապարակի կառուցվածքային վերափոխման պատմությունը 20-րդ դարի ընթացքում։
Բանախոսության ընթացքում կխոսվի նաև այն մասին, թե ինչ դեր և նշանակություն ունեցավ Հայաստանի պատմության թանգարանի շենքի կառուցվածքային փոփոխությունը Հանրապետության հրապարակի զարգացման հարցում։
Մուտքն ազատ է։