Այսուհետ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը հնարավորություն կունենաք մասնակցելու թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններում անցկացվող մասնագիտական շրջայցերին, որոնք վարելու են տվյալ ոլորտների առաջադեմ մասնագետները։

Առաջին շրջայցը տեղի կունենա «Դրվագներ ինքնության․ զարդ» խորագրով ցուցասրահում, որը կվարի պ․գ․թ․, Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանը։

Օրը՝ հուլիսի 29

Ժամը՝ 15։00

Հասցե՝ Հանրապետության հրապարակ 4

Մասնակցությունը՝ նախնական գրանցմամբ։ Գրանցման հղումը՝ ստորև https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfr19VBafj1CjMXWf2qmL1GikIm_yz_w8OO7OHUfmAhH4Md8Q/viewform?usp=sf_link