Փետրվարի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Մեծամորը մ.թ.ա. II հազ. կեսին տարանցիկ առևտրի խաչմերուկում» խորագրով բանախոսություն, որը կվարի հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։ Բանախոսության ընթացքում կխոսվի Մեծամորից հայտնաբերված հնագույն արժեքների մասին, որոնք ներկայացնում են Արարատյան դաշտի վաղ պետականության կազմավորման առևտրատնտեսական կապերը Հին Մերձավոր Արևելքի հզոր պետական կազմավորումների հետ:
Մուտքը թանգարանի տոմսով։