🏛 «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում մայիսի 20-ին` ժամը 20:30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Մենք ենք, մեր բարբառները» խորագիրը կրող համերգային ծրագիր՝ «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան)։ Ծրագրի ընթացքում «Ծովակ» ավանդական երգի-պարի խումբը հանդես կգա Հայաստանի տարբեր տարածաշրջաններին հատուկ երգ ու պարով:

Մուտքն ազատ է։