Ս․թ․ հոկտեմբերի 23-26-ը Հայաստանի պատմության թանգարանի, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի (ԻՔԹՕՓ), Էթիկայի դիլեմաների միջազգային կոմիտեի (ԻՍԻ ԷԹԻՔՍ) և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով։
Գիտաժողովը նվիրված է Հայաստանի պատմության թանգարանի 105 և թանգարանի հիմնադիր տնօրեն Երվանդ Լալայանի 160-ամյակներին:
Հրավիրում ենք թանգարանային գործի մասնագետների, թանգարանագիտության և հարակից առարկաների դասախոսների, թանգարանագիտության ուսանողների և ժառանգության ոլորտի այլ մասնագետների (ԻԿՕՄ և ոչ ԻԿՕՄ անդամների)՝ կիսվելու իրենց փորձով, ուսումնասիրությամբ, պրակտիկայով, մտքերով, հետազոտություններով և գաղափարներով։
Ընդունում ենք համառոտագրեր թանգարանների հավաքածուների պահպանման, լսարանի, (վերա) մեկնաբանման և հավաքածուների ձևավորման վերաբերյալ, որոնք օգնում են գտնել նոր ուղիներ ու մոտեցումներ թանգարանային ոլորտում ապագա մասնագիտական և էթիկայի զարգացման համար: Ձեր զեկուցումը կարող է լինել ելույթի/հոդվածի (15-20 րոպե), աշխատաժողովի (1 ժամ), պաստառի ձևով։
Ընտրված աշխատությունները կտպագրվեն Հայաստանի պատմության թանգարանի պարբերականի հատուկ հատորում:
Խնդրում ենք ներկայացնել զեկույցի համառոտագիրը (առավելագույնը 250-ից 350 բառ) և համառոտ ինքնակենսագրականը (առավելագույնը 150 բառ) մինչև 2024 թվականի օգոստոսի 5-ը: Հաստատված ցանկը կհրապարակվի 2024 թվականի սեպտեմբերի 1-ին:
Համառոտագրության մեջ պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները.
• Հեղինակ(ներ)ի / կամ աշխատաժողովի ղեկավար(ներ)ի անուն(ներ)
• Աշխատավայր(եր) և ամբողջական հասցե(ներ)
• Ներկայացված հոդվածի անվանումը և ելույթի տեսակը
• Համառոտագիր անգլերենով (առավելագույնը 250-ից 350 բառ)
• Պահանջվող օժանդակ սարքավորումներ (եթե այդպիսիք կան)
• Ներկայացնող(ների) համառոտ ինքնակենսագրական/CV (ոչ ավելի, քան 150 բառ)
Հայ զեկուցողների համար մասնակցությունն անվճար է:
Խնդրում ենք ձեր ֆայլերի անունների հատվածում նշել նշել ձեր ազգանունը և ICTOP2024։
Տառատեսակը՝ Arial Unicode
Համառոտագրերը հարկավոր է ուղարկել մինչև 2024 թվականի օգոստոսի 5-ը` որպես MS Word կամ PDF հավելված՝ ICOM-ICTOP և ICOM ETHICS Yerevan 2024 ծրագրի կոմիտեին. icom.2024.yerevan@gmail.com
Խնդրում ենք նամակին կցել /cc/ հետևյալ էլ․ փոստերը․ Chair.icethics@icom.museum Icom.ictop@gmail.com
Գրանցման հղումը ստորև՝ https://ictop.mini.icom.museum/wp-content/uploads/sites/74/2024/07/ICOM-Yerevan-2024-Registration-form_HM-1-1-1.pdf?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR1ehTZV3kqHexfP54Xk9VOwEuxWShahzqJFdAGPOk7BPzNeWv9u34O9wMw_aem_-HbaR1CsyELR1HJAM6rbow