Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանի բանախոսությունը՝ «Մի առագաստանավի պատմություն․ Կիլիկիա» խորագրով։ Բանախոսն իր ելույթի ընթացքում կներկայացնի Կիլիկյան Հայաստանի նավաշինության, նավագնացության և նավատորմի մասին իր կողմից կատարված պատմական փաստերի հավաքագրման ու ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև կխոսի պատմական նավերի վերականգնման ու Սևանա լճում ստորջրյա հնէաբանական ուսումնասիրությունների իրականացման մասին։ Դասախոսությանը կհաջորդի «Կիլիկիա․արարում» ֆիլմի դիտումը։
Բանախոսությունն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում։
Մուտքն ազատ է։