Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Նախիջևանի նյութական ժառանգությունը․ հուշարձաններ» խորագրով բանախոսություն, որը կվարի պատմաբան, հայագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը, ով հեղինակ է 100-ից ավելի գիտական հոդվածների։
Բանախոսը կներկայացնի Նախիջևանի մշակութային և նյութական ժառանգությունը՝ մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից մինչև 20-րդ դարի հուշարձանների համատեքստում։
Բանախոսության ընթացքում հեղինակի կողմից կներկայացվեն և կմեկնաբանվեն շուրջ 150 ցուցադրական նկարներ։
Մուտքն ազատ է։