Մայիսի 25-ին՝ ժամը 15։00-ին Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո տեղի կունենա «Թիֆլիսի Ներսիսյան դպրոց-200» խորագիրը կրող պաստառների ցուցահանդեսի բացման արարողությունը։ Բացմանը կհաջորդի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի բանախոսությունը, որի ընթացքում կներկայացվի Ներսիսյան դպրոցի պատմությունն ու գործունեությունը։