Մարտի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Երեկ և այսօր․ Ժակ դը Մորգանի հետքերով» միջազգային ցուցահանդեսի փակման արարողությունը, որի շրջանակներում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, Հայ-ֆրանսիական Այրում 1, Դեբեդավան, Բենիամին հնավայրերի արշավախմբի համաղեկավար Լևոն Աղիկյանի կողմից անցկացվող շրջայց-էքսկուրսիան «Երեկ և այսօր․ Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով ցուցասրահում։ Լևոն Աղիկյանը շրջայցի ընթացքում կներկայացնի ականավոր հնագետ Ժակ դը Մորգանի գլխավորած հնագիտական արշավախմբերի կողմից անցկացված պեղումների արդյունքները, ներկայումս իրականացվող պեղումների ընթացքը և այլ մանրամասներ։

Շրջայց-էքսկուրսիային մասնակցությունը անվճար է՝ նախնական գրանցմամբ։

Գրանցումների համար կարող եք զանգահարել +374 (55) 52 06 91 հեռախոսահամարով։