Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա հանդիպում-շրջայց «Ձայներ հավաքական անցյալից» ցուցադրության համադրող, արվեստաբան Նայիրի Խաչատուրեանի հետ:
Ի՞նչ անհատական և հավաքական պատմություններ են պատմում հայկական գորգերը։
19-րդ դարում հայ վարպետների ձեռակերտ գործվածքները ստեղծվել են գյուղերում, որոնք գտնվում են միմյանցից կիլոմետրեր հեռու, բայց նրանք խոսում են նույն լեզվով, ինչպե՞ս:
Շրջայցի ընթացքում Նայիրի Խաչատուրեանը հանգամանալից կխոսի այս հարցերի շուրջ և կկիսվի գորգերի հավաքորդ Ջեյմս Թուֆենկյանի հետ համագործակցելու իր փորձով։ Համադրողը նաև կներկայացնի հայկական գորգագործության պատմության ավելի լայն համատեքստը, գիտական տարբեր հետազոտական ուղղությունների անհրաժեշտությունը և Արցախի էթնիկ զտումների հետևանքով առաջացած ժամանակակից միջավայրում ձեռնարկվելիք ազդեցիկ գործողությունները։
Մուտքն ազատ է։