Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Որոգայթ Փառաց-ը որպես առաջին Սահմանադրության նախագիծ․ համեմատական ակնարկ հաջորդող Սահմանադրությունների հետ» խորագիրը կրող հանդիպում-զրույցը, որը կվարեն թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը և սահմանադրագետ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը։ Բանախոսները կներկայացնեն հնդկահայ գաղութի գործունեությունը՝ շեշտադրելով Մադրասի հայկական տպարանի գործունեությունը, այնտեղ տպագրված առաջին սահմանադրության նախագծի՝ Որոգայթ Փառացի ստեղծման պատմությունն ու դրա ազդեցությունը հայ սահմանադրական մտքի վրա։

Մուտքն ազատ է։