Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 22-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվի մի բացառիկ մասունք՝ ուլունքաշար համրիչ, որի 99 հատերի վրա փորագրված են 1915թ. ապրիլ 11/24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալված և Չանղրը աքսորված հայ մտավորականության ազգանունները, երբեմն՝ անունները: Նրանց թվում են Կոմիտաս վարդապետը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլոք: Այն Հայոց ցեղասպանության մասին բացառիկ փաստավավերագիր է:
Թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը հանդես կգա «Չանղրը աքսորավայրի խոսուն վկան» թեմայով բանախոսությամբ:
Թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը հանդես կգա «Չանղրը աքսորավայրի խոսուն վկան» թեմայով բանախոսությամբ:
Մուտքն ազատ է: