Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա հանդիպում-զրույց՝ «Ռազմարվեստ և զենք» թեմայով։ Հանդիպումը կվարի «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովը:
Հանդիպման ընթացքում կխոսվի զենքի կիրառման և նշանակության, ինքնապաշտպանական մարտերում դրա կարևորության մասին: Նույն օրը թանգարանի ինտերակտիվ ցուցափեղկում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի զենքի հավաքածուից նոր նմուշներ:
Մուտքը՝ թանգարանի տոմսով։