Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18:30-ին, Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) կցուցադրվի հայկական ավանդական հարսանիքի մասին պատմող «Սահարի» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը կներկայացնեն «Թոնիր Հարսանիք» ընկերության համահիմնադիրներ Հայկ Երանոսյանը և Սիրարփի Խոջաբաղյանը։ Նրանք կպատմեն մեր օրերում հայկական հարսանեկան ավանդույթների, ծեսերի, հանդերձանքի, ուտեստների, խաղերի և երգ ու պարի վերածննդի մասին։
Մուտքը՝ ցուցահանդեսի տոմսով: