Ինչպե՞ս է Անահիտ դիցուհու բրոնզաձույլ արձանի գլուխը հայտնվել Լոնդոնի Բրիտանական թանգարանում, որո՞նք են Լոնդոն ժամանելու հանգամանքները. այս հարցերի պատասխանները կհնչեն «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության շրջանակում կազմակերպվող հաջորդ բանախոսության ընթացքում։ Մարտի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կներկայացվի Անահիտ դիցուհու արձանի պատմությունը` հայտնաբերումից մինչև Բրիտանական թանգարան ժամանելը։



