Հայաստանի պատմության թանգարանը սիրով հրավիրում է մասնակցելու Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովին, որը տեղի կունենա սույն թվականի հունիսի 23-25-ը:

Գիտաժողովին զեկուցումով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունիսի 1-ը գրանցվել և ուղարկել համառոտ ամփոփագիր՝ մինչև 300 բառ, հետևյալ հղումով՝ https://docs.google.com/…/1FAIpQLSfNA…/viewform…

Զեկուցման ներկայացվող թեմաները պետք է վերաբերեն Սյունիքի կամ Արցախի պատմության և մշակույթի ուսումնասիրությանը և ներառեն հետևյալ ուղղություններից որևէ մեկը․

– Հնագիտություն,
– Ազգագրություն,
– Պատմություն,
– Մշակութային ժառանգության պահպանություն

Ներկայացված զեկույցները հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 10-րդ համարում:

Ժամանակացույց՝

Հունիսի 1՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ,
Հունիսի 10՝ մասնակցության հաստատման վերջնաժամկետ,
Հունիսի 17` ծրագրի հրապարակում,
Օգոստոսի 15` հոդվածի տրամադրում։