Անդրանիկ Օզանյանի 160-ամյակին ընդառաջ, սեպտեմբերի 26-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը։

Ցուցադրությունում կներկայացվեն Զորավարի մարտական թուրը, մազափունջը, ընտանեկան լուսանկարներ և փաստաթղթեր, անձնական իրեր, ինչպես նաև Անդրանիկի կնոջ ժառանգներ Կրիկոր և Սեթա Դիգրանյանների կողմից թանգարանին փոխանցված, Զորավար Անդրանիկին պատկանող տասնյակ նոր մասունքային ցուցանմուշներ։