Մարտի 20-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա հուշ-ցերեկույթ և կբացվի ցուցահանդես՝ նվիրված ռազմական և քաղաքական գործիչ, գրող, ՀՀ պաշտպանության առաջին նախարար և ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյակին։  Ցուցադրությունը կազմակերպվում է Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի հետ համատեղ։

Ցուցադրության շրջանակում ներկայացվելու են Սպարապետի ձեռագրերը, անձնական իրերը, հուշանվերներն ու շքանշանները։

Մուտքն ազատ է։