Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ ապրիլի 22-ին, ժամը՝ 15:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կկազմակերպվի «Վանի ինքնապաշտպանական մարտերը, դերն ու նշանակությունը» խորագրով դասախոսություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։
Դասախոսությամբ հանդես կգա ՀՊԹ-ի նոր և նորագույն բաժնի գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը։
Մուտքն ազատ է։
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 16: