ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Վարդան Ամալյան

Վարդան Ամալյան

Հավերժի ճամփորդները՝ Վարդան Ամալյան

Vardan Amalyan

Վարդան Դավիթի Ամալյան

( 18.01.2001 – 07.11.2020 )

Վարդան Դավիթի Ամալյան (2001 թ․ հուվար 18, Երևան –  2020 թ․ նոյեմբեր 7, Շուշի)

2006 թ․ հաճախել է Երևանի Հ․ Խաչատրյանի անվան 199-րդ հիմնական դպրոց։ Ընդունվել է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի բաժին։ Հաճախել է կարատեի խմբակ։ 2015 թ․ ընդունվել է Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջի ռեժիսուրայի բաժին։ 2019 թ․ ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ բռնցքամարտի բաժին։ 2019 թ․ զորակոչվել է բանակ։ 2020 թ․ պատերազմի ժամանակ 20 օր մարտնչել է Հադրութի պաշտպանության համար, ապա Քարինտակ գյուղում, հետո Շուշիում։ Մասնակցել է թշնամու հատուկ ջոկատայիններին շրջափակելու և զինաթափելու գործողությանը։

Զոհվել է նոյեմբերի 7-ին, դիպուկահարի կրակոցից։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայության» մեդալներով։

Երազում էր դառնալ ֆուտբոլիստ։

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ