Վարչատնտեսական բաժինը թանգարանի ներսում իրականացնում է շենքի բնականոն շահագործումը և սպասարկումը, տնտեսական աշխատանքների կազմակերպումը, այդ աշխատանքների ժամանակ նյութական միջոցների արդյունավետ ծախսման հսկողությունը, տնտեսական աշխատողների աշխատանքների կազմակերպումը։ Ինչպես նաև իրականացնում է մաքրման, հավաքման, նորոգման աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի և տեխնիկական միջոցների ձեռքբերումը։