Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Վերապրած ձեռագործներ» ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը, որը կազմակերպվում է ՀՕՄ Հայաստանի «Կռունկ» մասնաճյուղի հետ համատեղ։ Ցուցադրությունում տեղ են գտել ասեղնագործ ինքնատիպ նմուշներ, այդ թվում՝ սեղանի և անկողնու ծածկոցներ, ասեղնագործ օձիքներ, ժանյակներ, սրբիչներ և այլն։
Բացմանը կհաջորդի երկու կառույցների միջև հուշագրի կնքումը, որով նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակները և իրականացնել մի շարք համատեղ նախագծեր։
Մուտքը՝ նախնական գրանցմամբ։