Հունիսի 4-ից` ժամը 10։00-ից, Հայաստանի պատմության թանգարանում հանրության համար կբացվի ամերիկացի լուսանկարիչ Վինսլոու Մարտինի «Դեպի իմ Հայաստան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Ցուցադրությունում ներկայացվելու են Հայաստան կատարած այցերի ընթացքում հեղինակի կողմից արված 147 լուսանկարներ։
Վինսլոուի գործունեությունը առավել հայտնի է Հայաստանին վերաբերող փաստագրությամբ, որոնք ներկայացնում են հայաստանյան առօրյան, կյանքը, պատմական իրադարձությունները և այլն։ Ցուցադրության միջոցով հեղինակն իր սերն ու երախտագիտությունն է հայտնում Հայաստանին։