Սիրելի՛ հետևորդներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրության շրջանակներում մեկնարկում է հետաքրքիր բանախոսությունների շարք։
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի պատմության թանգարանի դահլիճում «Տարածքը և սրբությունը. կոթողները և պատկերագրությունը վաղքրիստոնեական Հայաստանում և նրանից դուրս» խորագրով բանախոսությամբ հանդես կգա պ․գ․դ․, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը։
Բանախոսը կներկայացնի Իռլանդիայի և Հայաստանի վաղքրիստոնեական կոթողների իր համադրական ուսումնասիրությունը՝ բացահայտելով դրանց կառուցվածքային, խորհրդանշական և պատկերագրական ընդհանրություններն ու տարբերությունները։
Բանախոսության սկիզբը՝ ժամը 16։00-ին։ Մուտքը՝ «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրության տոմսով և ցուցադրությունը դիտելու հնարավորությամբ։
Ցուցադրության տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://museumsarmenia.am/am/events/145