Օգոստոսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա պ․գ․դ․ Սաթենիկ Պատվական-Թուֆանյանի բանախոսությունը՝ «Տեղեկացված Ազդարարի հետ» թեմայով։ Բանախոսությունը նվիրված է «Ազդարար» հայ առաջին հանդես-պարբերականի 230-ամյակին։ Բանախոսն իր ելույթի ընթացքում կներկայացնի առաջին հայկական պարբերականի ստեղծման և տարածման պատմությունը, ունեցած կարևոր դերակատարումը հասարակական-մշակութային կյանքում։ «Ազդարար»-ը 18-րդ դարում այն կարևոր միջոցներից մեկն էր, որով հնդկահայ գաղութը արդիականացրել է հայ մշակույթը:

Մուտքն ազատ է։