Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով լուսանկարների ցուցադրությունը։
19-20-րդ դարերում Թուրքիայի կողմից հայ բնակչության բնաջնջումն ուղեկցվում էր հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունների շարքով։ Ցեղասպանված հայկական հուշարձանները հիշեցնում են հայության նկատմամբ կատարված վայրագությունների, զանգվածային սպանությունների և կոտորածների մասին։ Այդ հուշարձանները, որոնց զգալի մասն արդեն վերացման եզրին է գտնվում, պարզ ապացույցն է ժողովրդի նկատմամբ ատելության, անհանդուրժողականության հետևանքների մասին։
Ցուցադրության շրջանակում ներկայացվելու են Արևմտյան Հայաստանի Անի, Վան, Խծկոնք, Հոռոմոս և այլ բնակավայրերի հուշարձանների լուսանկարներ՝ արված 20-րդ դարասկզբին, որոնք կհամադրվեն լուսանկարիչ Հրայր Բազէ Խաչերյանի նույն հուշարձանների վերջին տարիներին արված լուսանկարներով։
Մուտքն ազատ է։