Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Հայաստանի պատմության թանգարանը կիրականացնի «Ցուցանմուշները պատմում են. արի ստեղծագործենք միասին» խորագրով միջոցառում՝ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայորդաց տների սաների հետ համատեղ:
Նախագծի շրջանակում սաները իրենց ստեղծագործական փորձով կկիսվեն փոքրիկների հետ, ովքեր հնարավորություն կունենան Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների կրկնօրինակների և լուսանկարների, ինչպես նաև վարպետաց դասի միջոցով ծանոթանալու հայկական քանդակագործության, մանրանկարչության, փայտագործության, գեղանկարչության, սվաստիկայի, գորգագործություն և խեցեգործություն գաղտնիքներին:
Սիրով կսպասենք Հանրապետության հրապարակ 4 հասցեում՝ թանգարանի մուտքի մոտ, Հունիսի 1-ին, ժամը 16:00-ից 18:00: