Հնագետ, Անիի պեղումների մասնակից Աշխարհբեկ Քալանթարի 140-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, հունվարի 25-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի «Քալանթարը՝ հայագիտության երախտավոր» խորագիրը կրող բանախոսությունը։ Բանախոսությունը կվարի պ․գ․թ․ Կարեն Բայրամյանը, ով կներկայացնի վիմագրերի առաջին ուսումնասիրող, Անիի 13-րդ արշավախմբի ղեկավար Աշխարհբեկ Քալանթարի կյանքն ու գործունեությունը։ Հայագիտության մեծ երախտավոր Քալանթարը մասնակցել և իր ներդրումն է ունեցել նաև Հայաստանի պատմության թանգարանի կայացման գործում։ Ցուցահանդեսում կներկայացվեն վերջինիս անձնական լուսանկարներից և փաստաթղթերից, պեղումների ժամանակ իր կողմից արված լուսանկարներից և այլ արժեքավոր նմուշներ։

23 Հուն