Մարտի 1-ին՝ ժամը 16։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Քարաշամբի դամբարանադաշտի պեղումների հիմնական արդյունքները» խորագրով բանախոսություն, որը կվարի պ․ գ․ դ․ Պավել Ավետիսյանը։

Հանդիպման ընթացքում կներկայացվի դամբարանադաշտի ուսումնասիրության պատմությունը, պեղված համալիրների թվագրության խնդիրները, քարաշամբյան տվյալներով վերակազմվող թաղման ծեսը։ Բանախոսը հատուկ անդրադարձ կկատարի թանգարանի մշտական ցուցադրությունում տեղ գտած Քարաշամբի արծաթե գավաթի պատկերագրության վերլուծությանը։

Մուտքն ազատ է։