Մայիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Քէմբ Օտտօ․ անտեսանելի ժառանգություն» խորագրով բանախոսությունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության փակման և ամփոփման շրջանակներում։ Բանախոսությամբ հանդես կգա հրատարակիչ և թարգմանիչ ՛՛Editions Parenthèses, collection Diasporales՛՛-ի պատասխանատու Հուրի Վարժապետեանը, ով կներկայացնի «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության հետազոտություններն ու հայերեն թարգմանված նյութերը, կխոսի նաև Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ Օտտօ» գաղթականական կայանում ապաստանած հայ գաղթականների առօրյայի և «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության կամավորների կատարած հետազոտությունների, ուսումնասիրությունների արդյունքում ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին գտնելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։
Մուտքն ազատ է։