Հայոց ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց՝ Հայաստանի պատմության թանգարանը ներկայացնում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած բազմաթիվ հայ գաղթականների պատմությունները։ Ապրիլի 26-ից Հայաստանի պատմության թանգարանը բոլորին հրավիրում է դիտելու «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ցուցադրությունը կազմակերպվում է ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության հետ համագործակցության շնորհիվ։ Միության կողմից թանգարան տեղափոխված փաստավավերագրական նյութերը ներկայացնում են Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների առօրյան Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ Օտտօ» կացարանում, արտացոլում նրանց կյանքը ճամբարում։ Ցուցանմուշների մեջ առանցքային դեր ունի «ARAM» միության կողմից օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանին նվիրաբերված «Նանսենյան անձնագիրը»։ Փոխառված նյութերը՝ անձնագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր և այլն, տեղ կգտնեն ցուցադրությունում՝ համադրվելով Հայաստանի պատմության թանգարանում պահվող ցուցանմուշների հետ։