Փետրվարի 26-ին՝ ժամը 15:30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա Զորավար Անդրանիկ Օզանյանի 160-ամյակին նվիրված միջոցառում, որի շրջանակում ոլորտի ներկայացուցիչները հանդես կգան բանախոսություններով՝ ներկայացնելով նրա կյանքն ու գործունեությունը, մարտական ուղին, ինչպես նաև կամփոփվի «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը և տեղի կունենա 360° առցանց ցուցադրության շնորհանդեսը։ Տեսակապով ելույթ կունենան Զորավար Անդրանիկի կնոջ ԱՄՆ-ում բնակվող ժառանգներ Կրիկոր և Սեթա Դիգրանյանները, ովքեր տասնյակ նոր մասունքային ցուցանմուշներ նվիրաբերեցին՝ համալրելով Հայաստանի պատմության թանգարանում պահվող Զորավար Անդրանիկի արխիվային հավաքածուն։
Մուտքն ազատ է։