Մարտի 10-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Ժայռապատկերները հայկական պատմամշակութային ժառանգության համապատկերում» խորագրով։ Բանախոսությունը կվարի ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Կարեն Թոխատյանը։Բանախոսության ընթացքում կխոսվի Հայաստանի ժայռապատկերների և հայկական մշակույթի մյուս ոլորտների ստեղծագործությունների համադրության մասին, որը կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի և այլ թանգարանների նյութերի օրինակով:

Մուտքը՝ թանգարանի տոմսով։