Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա հաջորդ միջազգային բանախոսությունը՝ Լուվրից հրավիրված գործընկերոջ մասնակցությամբ։
Թեմա՝ «Լուվրի բյուզանդական սկիհը․ եկեղեցական արծաթագործության խոշոր գանձերը մինչև VII դարը»
Բանախոս՝ Լուվրի թանգարանի Բյուզանդական և արևելաքրիստոնեական բաժնի գիտական կոմիտեի նախագահ, պատվավոր ֆոնդապահ Ժանիկ Դյուրան
Բանախոսության առանցքում «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի շրջանակում ներկայացված բյուզանդական սկիհն է՝ Լուվրի հավաքածուից։
Բանախոսը զուգահեռաբար կանդրադառնա այնպիսի գրավոր աղբյուրների վկայություններին, ինչպիսին է «Պոնտիֆիկների գիրքը» (Liber Pontificalis)՝ Հռոմում Կոստանդին Մեծի ժամանակաշրջանից մինչև VII դարը, և Սիրիայի եկեղեցական մեծածավալ գանձերի հնագիտական հայտնագործություններին, որոնք թվագրվում են VI–VII դարերով։ Անդրադարձ կկատարվի նաև մի շարք ծիսական առարկաների տիպաբանությանը, որոնք գործածվում են մինչ օրս։
Բանախոսության լեզուն՝ անգլերեն
Մուտքը՝ «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի տոմսով և այն դիտելու հնարավորությամբ։ Տոմսերի առցանց գնման հղումը՝ https://museumsarmenia.am/am/events/145