Մարտի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Մեծամորի քաղաքային թաղամասը որպես թաղման տարածք. հնամարդաբանական նյութերի նախնական ուսումնասիրության արդյունքները» խորագրով, որը կվարի ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարդաբանության ֆոնդի ֆոնդապահ Հասմիկ Սիմոնյանը։
Բանախոսությունը նվիրված է հայ-լեհական արշավախմբի կողմից Մեծամոր հնավայրի քաղաքային թաղամասում պեղված հնամարդաբանական նյութերի ուսումնասիրությանը:
2014-2022 թթ. պեղաշրջանների ընթացքում Մեծամորի քաղաքային թաղամասում պեղվել են տասնյակից ավել անհատների ոսկրաբանական նյութեր` թվագրվող ուրարտական և անտիկ ժամանակաշրջաններով: Թաղումների մի մասն իրականացվել է արդեն լքված կառույցների պատերի տակ կամ անկյունային հատվածներում: Թաղումներից մի մասն էլ անկանոն են, առանց ճշգրիտ անատոմիական իրավիճակների փաստագրման:
Մուտքը՝ թանգարանի տոմսով։