Հունիսի 30-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա բանախոսություն «Պետականության և միջազգային առևտրի վկայություններ բրոնզեդարյան Արագածոտնում՝ Վերին Նավերի պեղումների լույսի ներքո» թեմայով:
Բանախոսությունը կվարի հնագետ Հակոբ Սիմոնյանը, ով կներկայացնի Վերին Նավեր հնավայրում 1996 թ. մինչ այսօր իրականացվող պեղումների արդյունքում բացահայտված հուշարձանների և հնագիտական առարկաների հետ կապված նոր հետաքրքիր մանրամասներ: