Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին ընդառաջ, մարտի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի պատմության թանգարանը հրավիրում է պանելային քննարկման՝ միասին բացահայտելու հայ կնոջ հագուստի պատմությունն ու դրա փոխակերպումները ժամանակի ընթացքում։
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆԵՐ
Ի՞նչ դեր է խաղացել տարազը հայ կնոջ առօրյա և ծիսական կյանքում
Ինչպե՞ս են պատմական իրադարձությունները, հասարակական փոփոխությունները և քաղաքակրթական ազդեցությունները փոխել կնոջ հագուստը
Ինչպե՞ս է ավանդական հագուստը ներգործել ժամանակակից դիզայնի և նորաձևության ձևավորման վրա
Արդյո՞ք այսօր մեր զգեստապահարանում պահպանվել են ավանդական տարազի ձևեր, գույներ կամ խորհրդանիշներ՝ նոր մեկնաբանությամբ
ԲԱՆԱԽՈՍՆԵՐ
Ազգագրագետ, պ.գ․թ․, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող ՍՎԵՏԼԱՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Ազգագրագետ, դիզայներ, «Սեմա» հայկական հագուստի ապրանքանիշի հիմնադիր ՎԱՀԵ ՔՈԹԱՆՅԱՆ
Հայաստանի Նորաձևության Պալատի հիմնադիր, ծրագրերի ղեկավար ԷԼԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դիզայներ, «Հարմոնի» նորաձևության տան ստեղծագործական տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Պանելային քննարկումը կվարի Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղերի գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը։
Միջոցառման մուտքն ազատ է։
Միջոցառման մուտքն ազատ է։