Ապրիլի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «1988թ․ շարժումը՝ որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ» խորագրով բանախոսություն, որը կվարի փիլիսոփա, «Ապագա հայկականը» համահայկական առաջին համաժողովի փորձագետ, քաղաքական գործիչ Աշոտ Ոսկանյանը։ Բանախոսը կներկայացնի 1988թ․ սկիզբ առած ժողովրդական շարժման բնույթը, փուլերը և արդյունքները։ Բանախոսության ընթացքում շարժումը կդիտարկվի որպես հայկական լուսավորական ավանդույթի փուլ։

Մուտքը՝ թանգարանի տոմսով։