Թեև սրբապատկերը հաճախ ընկալվում է որպես արվեստի կայուն ձև, այն իրականում հարուստ և բազմաշերտ պատմություն ունի․ իր ծաղկումն ապրելով 12-րդ դարում՝ իկոնոստասի ձևավորմամբ, այն մշտապես վերափոխվել է՝ համապատասխանելով փոփոխվող ոճերին, քաղաքական համատեքստին և արտաքին ազդեցություններին։ Պատմական զարգացման ընթացքում արևելաքրիստոնեական հոգևոր և ծիսական կյանքում կենտրոնական տեղ զբաղեցնող սրբապատկերներին անդրադարձավ Լուվրի թանգարանի Բյուզանդական և արևելաքրիստոնեական բաժնի ֆոնդապահ Էթիեն Բլոնդոն՝ «Սրբապատկերներ․ հանդիպումներ Սրբության հետ» բանախոսության շրջանակում։
Հիշեցնենք, որ Լուվրից հրավիրված գործընկերների մասնակցությամբ միջազգային բանախոսությունների շարքն իրականացվում է «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրության շրջանակում, որը կարող եք դիտել մինչև մարտի 21-ը։
Տոմսերի առցանց գնման հղումը՝ https://museumsarmenia.am/am/events/145