Մարտի 4-ին Հայաստանի պատմության թանգարանում կանցկացվի աշխատաժողով, որի ընթացքում կքննարկվեն Արուճի հնավայրի պատմական և հնագիտական նշանակությունը, դրա վերականգնման, թանգարանայնացման և զարգացման հեռանկարները՝ հայ-իտալական համագործակցության շրջանակում։
Իտալիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային համագործակցության շրջանակում, Հայաստանում Իտալիայի դեսպանության հովանու ներքո կազմակերպվող այս միջազգային աշխատաժողովը կենտրոնացած կլինի Արուճի հնավայրի վրա՝ որպես հայկական մշակութային ժառանգության կարևորագույն հնագիտական համալիրներից մեկը։
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ARC-HE-TOUR-DEV ծրագրի շրջանակում մշակված՝ Արուճի միջնադարյան ամրոցի վերականգնման և թանգարանայնացման նախագծին, ինչպես նաև Սուրբ Գրիգոր եկեղեցու նախնական ճարտարապետական ուսումնասիրություններին, որոնք հիմք կհանդիսանան վերականգնման նախագծի համար՝ պահպանելով մեթոդաբանական խստություն և հուշարձանի պատմական ամբողջականությունը։ Նախագծերը միավորում են պահպանությունն ու արժևորումը՝ նախատեսելով այցելուների երթուղիներ, հանգստի գոտիներ, մուտքային հատվածներ և մեկնաբանման գործիքներ՝ ապահովելով հուշարձանային համալիրի համահունչ ու հասկանալի ներկայացումը։
ԾՐԱԳԻՐ
ՄԱՐՏԻ 4, 2026
15:30 | Ողջույնի խոսք
▪️ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ ԱԼՖՐԵԴ ՔՈՉԱՐՅԱՆ
▪️ Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․ Գ․ ԱԼԵՍՍԱՆԴՐՈ ՖԵՐՐԱՆՏԻ
▪️ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն ԴԱՎԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
▪️ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն ԱՐՍԵՆ ԲՈԲՈԽՅԱՆ
▪️ Մատենադարանի տնօրենի տեղակալ ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆ
▪️ Աշխատաժողովի նախագահ և կազմակերպիչ՝ ՍԵՐՋՈ ՖԵՐԴԻՆԱՆԴԻ (Արուճի ARC-HE-TOUR-DEV նախագծի համակարգող, ISMEO-ի փոխնախագահ, Արուճի պեղումների համաղեկավար)
 16:00 | ԱՍՏՂԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ (Արուճի պեղումների համաղեկավար, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, 2022-2026)
«Հինգ տարվա գիտական համագործակցություն և համատեղ պեղումներ ՀԱԻ-ի և ISMEO-ի միջև»
 16:15 | ԴԱՆԻԵԼԵ ՍԱՆՍՈՆԻ (Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանի Քաղաքացիական ճարտարագիտության և համակարգչային գիտությունների բաժին)
«Արուճի միջնադարյան ամրոցը․ վերականգնման նախագծերի ներկայացում հայ-իտալական համագործակցության շրջանակում»
 16:45 | ԱՆՏՈՆԻՈ ՄԵԶԻՍԿԱ («Archeoservizi» ընկերության գործադիր տնօրեն)
«Քաղաքային հնագիտական պարկի հանրահռչակում և արժևորում. միջազգային և իտալական փորձը»
 17:00 | ՋՈՒԶԵՊՊԻՆԱ ՉԻՆՔՈՒԵ (Հռոմի «Թոր Վերգատա» համալսարանի Քաղաքացիական ճարտարագիտության և համակարգչային գիտությունների բաժին)
«Համագործակցության շարունակություն․ Արուճի Սուրբ Գրիգոր բազիլիկայի նախնական ճարտարապետական ուսումնասիրություններ՝ վերականգնման նախագծի նպատակով»
Եզրափակիչ խոսք
 ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային հուշարձանների պահպանության վարչության պետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՆՅԱՆ
Միջոցառման լեզուն՝ անգլերեն
Մուտքն ազատ է