Մարտի 13-ին՝ ժամը 16։30-ին, «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ժամանակավոր ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա հաջորդ բանախոսությունը։
Թեմա՝ «Քրիստոնյա արևելքի վաղագույն սրբավայրերը և սրբերը. Սբ․ Թեկղա նախավկա»
Բանախոս՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ ԶԱՐՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բանախոս՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ ԶԱՐՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բանախոսը կանդրադառնա Մերձավոր Արևելքի վաղքրիստոնեական մի քանի հայտնի սրբերին և սրբավայրերին, ինչպես նաև ուխտագնացների կողմից ձեռք բերվող առանձնահատուկ առարկաներին` տափաշշերին ու դրանց վրա առկա պատկերներին:
Հատուկ անդրադարձ կլինի Սբ․ Թեկղա նախավկայի պաշտամունքի տարածմանը Մերձավոր Արևելքում և Հայաստանում՝ ի դեմս վաղմիջնադարյան հայկական քանդակում սրբուհու կերպարի «նորահայտ» օրինակների:
Հատուկ անդրադարձ կլինի Սբ․ Թեկղա նախավկայի պաշտամունքի տարածմանը Մերձավոր Արևելքում և Հայաստանում՝ ի դեմս վաղմիջնադարյան հայկական քանդակում սրբուհու կերպարի «նորահայտ» օրինակների:
Մուտքը՝ «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցահանդեսի տոմսով և այն դիտելու հնարավորությամբ։ Տոմսերի առցանց գնման հղումը՝ https://museumsarmenia.am/am/events/145
