Շպարի հազարամյա գաղտնիքը սովորեցնում է համատեղել օգտակարը և գեղեցիկը: Շպար թե՞ ժողովրդական բժշկություն, էսթետիկա թե՞ ծես, մահ թե՞ կյանք՝ հանուն գեղեցկության: Հաճախ շպարը դառնում էր մահվան պատճառ․ այստեղից էլ՝ «գեղեցկությունը զոհեր է պահանջում» արտահայտությունը: Արդյոք հայ կանայք շպարվում էին դարեր առաջ, ի՞նչ նյութերից էին ստանում բնական օծանելիք, սուրմա, դիմափոշի և այլ կոսմետիկ միջոցներ: Այս հարցերի պատասխանները կգտնեք մարտի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում անցկացվող բանախոսության շրջանակում՝ նվիրված կանանց տոների միամսյակին։
Թեմա՝ «Հայ կնոջ բնական շպարի գաղտնիքը. ծես, մահ թե՞ կյանք»
Բանախոս՝ ազգագրագետ, դիզայներ, «Սեմա» հայկական հագուստի ապրանքանիշի հիմնադիր Վահե Սեմա Քոթանյան