Մարտի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ցուցադրության փակման արարողությունը։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ցուցադրության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ինչպես նաև թանգարանի գործընկեր «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ ամիսներ շարունակ վերոնշյալ ցուցասրահում գործված գորգի կրկնօրինակը կհամալրի թանգարանի հուշանվերների տեսականին։ Գորգը գործվել է 17-րդ դարով թվագրվող՝ Արցախի մետաքսե ծածկոցի նմանությամբ։ Այս և այլ մանրամասների մասին կխոսի Հայաստանի պատմության թանգարանի Ազգագրության բաժնի գիտաշխատող Լիլիա Ավանեսյանը։
