Մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Հայաստանում ֆրանսիական քոլեջի սաներին։
Երեխաները մասնակցեցին «Սրբազան ուղի․ Ավետումից Համբարձում» կրթական ծրագրին, որի ընթացքում շրջայց ունեցան «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» միջազգային ժամանակավոր ցուցադրության սրահում և ծանոթացան ցուցադրությունում ներկայացված խորանի վարագույրին և դրա վրա պատկերված ավետարանական տեսարաններին: Շրջայցից հետո մասնակիցները, բաժանվելով խմբերի, փորձեցին իրենց տրված պատկերներով ամբողջացնել «Սրբազան ուղին»։ Կրթական ծրագիրն ամբողջությամբ անցկացվել է ֆրանսերենով։
Թանգարանում անցկացվող այս և մյուս կրթական ծրագրերի մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք զանգահարել 055 520691 հեռախոսահամարով։