«Ո՞վ եմ ես» խորագրով կրթական ծրագիրը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների համար։
Ծրագրի սկզբում մասնակիցները շրջայց կունենան «Հայաստանը 19-րդ դարում» մշտական ցուցադրության սրահում, որի ընթացքում երեխաներին կներկայացվի նմուշների մասին տեղեկություն։ Մասնակիցներին կտրվեն «Ո՞վ եմ ես» քարտեր, որից հետո նրանք «Հայաստանը 19-րդ դարում» ցուցասրահում կփորձեն գտնել իրենց «մասնագիտության» հետ կապված նմուշները և իրենց տրված քարտերի վրա լրացնել առարկայի բացատրակի տվյալները։ Այնուհետև մասնակիցները կներկայացնեն իրենց ընտրած ցուցանմուշները, իսկ մասնագետը լրացումներ կանի։